Moment 4 Life

«Moment 4 Life»
Նիքի Մինաժի սինգլը
«Pink Friday» ալբոմից
Թողարկված7 դեկտեմբերի, 2010
ՖորմատCD
Թվային ներբեռնում
Ձայնագրված2010
Ժանրհիփ հոփ, R&B
Տևողություն4:39
3:46 (ռադիո տարբերակ)
ԼեյբլYoung Money
Cash Money
Universal Motown
ՊրոդյուսերT-Minus
Նիքի Մինաժի սինգլների ժամանակագրություն
«Raining Men» «Moment 4 Life»
(2010)
«The Creep»
(2011)
 «Moment 4 Life»

«Moment 4 Life», ամերիկացի ռեփեր Նիքի Մինաժի և կանադացի ռեփեր Դրեյքի երգը։ Մինաժի դեբյուտային՝ Pink Friday (2010) ալբոմի չորրորդ սինգլն է։ Պրոդյուսերավորումը կատարել է T-Minus-ը։ Երգը ոգեշնչված է մի պատմությունից, որը Մինաժն է հորինել։ Այդ պատմությունում երկու երեխաներ մեծանում են միասին։ Սինգլը հասել է ԱՄՆ-ի Billboard Hot 100 հիթ-շքերթի 13-րդ հորիզոնականին և գլխավորել է ԱՄՆ-ի Hot R&B/Hip-Hop Songs և Hot Rap Songs հիթ-շքերթները։ Սինգլը նաև հաջողության է հասել միջազգային մակարդակում, ներառվելով՝ Կանադայի, Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի, նաև Բելգիայի և Ֆրանսիայի թոփ-40-ի մեջ։ «Moment 4 Life» երգն անվանակարգվել է «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն ռեփ կատարում անվանակարգում, բայց պարտվել է Jay-Z-ի և Քանյե Ուեսթի «Otis» երգին։ 2016 թվականի հուլիսի տվյալներով երգը վաճառվել է 2 միլիոն օրինակով։


© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search